ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաեւը՝ Ռուսաստանի Դաշնությունից եւ Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից հայտարարություն են հրապարակել, որում խոր մտահոգություն են արտահայտել վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
Համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել ձեռնպահ մնալու սադրիչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից եւ ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության եւ հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:
«Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր մյուս հարցերի համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնելու առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում եւ Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարեկեցության աջակցմանը»,- ասված է հայտարարությունում: