ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդիրը:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ դիտարկվել է իրադրությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, այսուհետ եւս կձեռնարկի քայլեր, որոնք նպաստում են իրավիճակի կայունացմանը եւ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական կատարմանը։
Ղարաբաղյան խնդրից բացի՝ Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը, այդ թվում`իրավիճակը Բելառուսի եւ Եվրամիության սահմանին, ուկրաինական ճգնաժամն ու Լիբիայի հարցով միջազգային համաժողովը, որը վերջերս էր անցկացվել Փարիզում Մակրոնի գլխավորությամբ: Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են առաջիկայում եւս պահպանել սերտ շփումները։
Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունում ղարաբաղյան խնդրի մասին հիշատակում չկա: