ՀՀ ԱԺ-ն այսօր հերթական նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից ներկայացված առաջարկը` ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրները քննարկելու նպատակով ԱԺ փակ նիստ հրավիրելու մասին։
Փակ նիստում խորհրդարանը կլսի իրավասու մարմինների ներկայացուցիչների մեկնաբանությունները գերիների ու անհետ կորածների հարցով։
Առաջարկն ընդունվեց 61 կողմ ձայնով` միաձայն։
Ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից՝ նշելով, թե ԱԾ-ն հարցերն ըստ առաջնահերթության ու կարեւորության չի քննարկում։