Polska Times-ին տված հարցազրույցում Լեհաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Պյոտր Գլինսկին առաջարկել է համաշխարհային կազմակերպություններից եւ միջազգային մարզական մրցաշարերից հեռացնել Ռուսաստանին եւ Բելառուսին։
Գլինսկին Ռուսաստանին ու Բելառուսին է մեղադրել լեհ-բելառուսական սահմանի միգրացիոն ճգնաժամի համար:
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին էլ զգուշացրել է, որ ներգաղթյալները կարող են սահմանը հատել Ուկրաինայի տարածքով: Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Մարյանա Բեզուգլովան ասել է, որ 16 հազար ներգաղթյալից բաղկացած մարդկային հոսքը կարող է դուրս հորդել արդեն նոյեմբերի 20-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: