ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2021-ի հոկտեմբերի 18-29-ին իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38841980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1410000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 63 դեպքով հաշվարկվել է 38818250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 168750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 23730 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 140000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 40000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 180000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։