Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Վլադիմիր Պուտինը Ռայիսիին տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը։
Երկու նախագահները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը, այդ թվում խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանը առնչվող հարցեր: