Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ռուսական նախաձեռնությունը։
Իրանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի նախագահը «ողջունել է Կովկասում հանգստություն եւ կայունություն հաստատելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունը: Աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանի երկրների սահմանների որեւէ փոփոխություն ընդունելի չէ»:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը եւ Ռայիսին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: