Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը օպերատիվ կապի միջոցով՝ դիվանագիտական եւ ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Տողանյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին՝ սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում օգնելու համար: