ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերելու։
«Մենք հիմա որոշակի տեղեկություններ ենք ստանում, հետեւում ենք վերջին բռնկման վերաբերյալ հաղորդագրություններին։ Եվ մենք պետք է ստուգենք դրանք»,– ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։
ՄԱԿ-ը կողմերին հորդորել է գործել 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։
«Ցանկանում ենք խուսափել լարվածության թեժացումից, որը տեսել ենք ավելի վաղ»,- հավելել է Հաքը: