ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին:
Իր ելույթում Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը եւ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։
Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը եւ լրջորեն խաթարում տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ եւ արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու եւ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։