Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը` չի կարելի բացառել, որ Երեւանը կարող է դիմել ՀԱՊԿ–ին օգնության համար։
«Դժվար է ասել, կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, մենք ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, թե իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է։