Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունների զարգացումը։
Ըստ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության՝ քննարկվել են թուրք-ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցեր եւ տարածաշրջանային խնդիրները:
Ավելի վաղ Ուկրաինան եւ Թուրքիան նոր հարվածային անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։