ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը եւ, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ստիպված եմ արձանագրել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Դրա մասին է վկայում նաեւ դաշինքի երկրների զորախմբերի ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաեւ ռազմական ենթակառուցվածքի զարգացումը եւ ռազմական գործունեության ակտիվացումը մեր պետությունների արեւմտյան սահմանների անմիջական հարեւանությամբ»,– նշել է Զասը։