ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրացումը։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել տեղի ունեցած զինված ընդհարումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի եւ Երեւանի կողմից զսպվածության դրսեւորման, բոլոր խնդիրների լուծման հրամայականը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: