ԱԺ-ում այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վկայակոչելով Քննչական կոմիտեի հոկտեմբերի տվյալները, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 3788 է` 3712 զինծառայող եւ 76 քաղաքացիական անձ:
Անհայտ է 222 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40 է, այդ թվում՝ 37 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ»,- ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող եւ քաղաքացիական անձ։
Սեպտեմբերի 15-ի դրությամբ վիրավորվել եւ ստացիոնար բուժում է ստացել 7888 զինծառայող, հաշմանդամություն է սահմանվել 1464-ի համար․113-ը՝ առաջին, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն։
Ադրբեջանի զինվորական դատախազության վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2907 է, անհայտ կորած է համարվում 7 զինծառայող։