Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Զալկալիանին կողմերին հավաստիացրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար:
Վրաստանի փոխվարչապետը եւս մեկ անգամ կարեւորել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդումը եւ հարեւան երկրների միջեւ լարված իրավիճակի դեէսկալացիան:
Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը ապագայում եւս ջանքեր գործադրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության համար։