Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երեւան:
Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»` ինքնաթիռում գերիներ չկան։
Մուրադովը միաժամանակ բանակցություններ կվարի կողմերի միջեւ՝ զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։