ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ երեկ` նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ըստ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 18-ի 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։