Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում՝ մինչեւ օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ նախօրեին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ իր հայտարարություններից հետո, սահմանագծման եւ սահմանազատման նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առաջարկներով, եւ որ ինքը ուզում է վերահաստատել. այդ առաջարկները Հայաստանի Հանրապետության համար ընդունելի են:
Վարչապետը ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ճշգրտել մանրամասները եւ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում եւ հիման վրա իրագործել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը: