44-օրյա պատերազմի հետեւանքով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիները շարունակում են վերադառնալ Արցախ։
Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի նոյեմբերի 16-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 30–ը Երեւանի քաղաքապետարանի ու Հայաստանի մարզպետարանների կազմակերպած ուղեւորափոխադրումների շնորհիվ Արցախի Հանրապետություն է տեղափոխվել 47930 քաղաքացի։
Հայաստանի կառավարության նախորդ տարվա նոյեմբերի 16-ին ընդունված որոշումը վերջնաժամկետ չունի։ ՀՀ Կառավարությունը պարբերաբար պետական բյուջեից փոխհատուցում է պետական, համայնքային կառույցներին ու անհատ փոխադրողներին` ուղեւորափոխադրումների համար կատարած ծախսերի դիմաց։
Նման մեկ որոշում էլ ընդունվել է կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։ Ըստ այդ որոշման՝ Երեւանի քաղաքապետարանին է փոխանցվել 8,12 միլիոն դրամ` 2021-ի հոկտեմբերի 1-28-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված ուղեւորափոխադրումների դիմաց, որոնց ընթացքում Հայաստանից Արցախ է տեղափոխվել 1302 քաղաքացի։