Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ նոյեմբերի 14-ին հայկական կողմը վեց ադրբեջանցի զինծառայողի է գերեվարել, այնուհետեւ գաղտնի վերադարձրել հակառակորդին: ՊՆ-ից հայտնել են, որ վերոնշյալ տեղեկությունները իրականության հետ բացարձակ կապ չունեն:
«Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրությունում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,– ըստ «Արմենպրես»-ի՝ ընդգծել են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում։