Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ ռուսական կողմը Աֆղանստանից Հայաստանի երկու քաղաքացու է տարհանելու: Արտաքին քաղաքական գերատեսչությունում դեռեւս չեն պարզաբանել՝ արդյոք նրանք Աֆղանստանի ռեզիդենտ են, թե առաքելության շրջանակում են գտնվում երկրում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: