ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն նոյեմբերի 19-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ աջակցությանը վերաբերող հարցեր։
Այս տարվա ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում սա կլինի Անն Լինդենի երկրորդ աշխատանքային այցը Մոսկվա։
Կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ի աջակցությանը վերաբերող հարցերին, ինչպես նաեւ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ ժնեւյան քննարկումներում կազմակերպության միջնորդությանը:
«Կքննարկվի ԵԱՀԿ-ի հնարավոր դերը Աֆղանստանում ճգնաժամի հետեւանքով տուժած Կենտրոնական Ասիայի պետություններին օժանդակելու գործում, որը 2003-ից ունի համագործակցության գծով ԵԱՀԿ-ի ասիական գործընկերոջ պաշտոնական կարգավիճակ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ մտքեր կփոխանակվեն նաեւ եվրաանվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի աշխուժացման ուղիներին եւ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցներին վերաբերող հարցերի վերաբերյալ։