Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 18-ին Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի եւ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյանի հանդիպման ընթացքում շոշափվել է նոյեմբերի16-ին հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական սադրանքի թեման:
ԱԺ փոխնախագահը կատարվածն անվանել է ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսը հանդիպման ժամանակ ասել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Հայկական կողմն ընդգծել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկեր է: