ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական լրատվամիջոցներից մեկի տեղեկությունը, ըստ որի՝ նոյեմբերի 16-ին Սյունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ հրապարակումը ապատեղեկատվություն է եւ որևէ առնչություն չունի իրականության հետ: ՊՆ-ն եւս մեկ անգամ հորդորել է ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց: