ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը նշել է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Նա հավելել է, որ խաղաղապահները երբեմն կանգ են առնում բնակավայրերում, իրավիճակը պարզելու ու հնարավոր խախտումները գրանցելու համար, շփվում տեղի բնակիչների հետ: