ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են որ նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
Գերատեսչությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները` 1990 թվականին ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991 թվականին ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990 թվականին ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998 թվականին ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980 թվականին ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
«Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի` ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի հետեւանքով գերեվարվածներին վերադարձնելու եւ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նոյեմբերի 19-ի 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։