Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ու Ֆրանսիայի Սենատի մեծամասնության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն քննարկել են Ֆրանսիա–Արցախ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։
«Պարոն Ռետայոն 2020 թվականի նոյեմբերին Սենատի կողմից ընդունված` Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված բանաձեւի հեղինակն է»,–Facebook–ի իր էջում գրել է նա։
Ռետայոն էլ թվիթերյան գրառմամբ նշել է, որ Ֆրանսիան առավել վճռական աջակցություն պետք է ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի, որին աջակցում է Թուրքիան։