Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը հայտարարել է, որ 2020-ի մարտից՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով՝ հասնելով 376787-ի։ Նույն ժամանակահատվածում 54 տոկոսով աճել է նրանց ունեցվածքը՝ հասնելով 2 տրիլիոն 392 միլիարդ թուրքական լիրայի։
«Նվազագույն աշխատավարձ ստացողը, թոշակառուն, պետական աշխատողը սովի եւ աղքատության շեմից ներքեւ պայքարում է հաց վաստակելու համար, սակայն համավարակի տարածումից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով: Այս իրավիճակը Թուրքիայում եկամուտների անարդարության վերջին կետն է»,- Թուրքիայում միլիոնատերերի թվի եւ հարստության վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս նշել է ընդդիմադիր գործիչը։