ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Երեւանում շարժական պատվաստումային խմբերն այսօր եւ վաղը կաշխատեն հատուկ ժամանակացույցով։
Նոյեմբերի 19-ին խմբերը կլինեն «Հայաստան» կինոթատրոնի հարակից այգում (12։00-15։00), Սասունցի Դավիթ արձանի մոտակա հրապարակում (10։30-15։00), Նուբարաշենի 11-րդ փողոցի 6-րդ շենքի բակի տաղավարի մոտ (11։00-14։00)։
Նոյեմբերի 20-ին խմբերը կլինեն մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարակից տարածքում (11։00-14։00), Գորգիսյանի անվան դպրոցի հարակից պուրակում (11։00-14։00), Դավիթաշենի այգու տարածքում (11։00-15։00), ինչպես նաեւ շրջանցիկ թունելի տարածքում՝ «Ձորակ» խնամքի կենտրոնի մոտ (11։00-14։00)։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաեւ «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 799-ով եւ դարձել 332713:
Այս պահին փաստացի բուժվում է 22243 մարդ, նոյեմբերի 19-ի 11:00-ի դրությամբ՝ 1138-ը, կատարվել է 2289360 թեստավորում, այսօր՝ 8148, առողջացել են վարակվածներից 301856-ը, այսօր՝ 1903-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7212 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով եւ հասել 1402-ի։