Իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի՝ սեպտեմբերին անցկացված զորավարժությունները էկոլոգիական խնդիրներ են առաջացրել Կասպից ծովում: Վերջին ամիսներին Կասպից ծովում փոկերի անկման մի շարք դեպքեր են գրանցվել, որոնք նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ արտառոց են:
Ըստ Կասպյան փոկերի հետազոտության եւ բուժման կենտրոնի տնօրեն Ամիր Շիրազիի՝ ուսումնասիրությունները վկայում են, որ փոկերի անկման պատճառը 2021-ի սեպտեմբերին Կասպից ծովում Ադրբեջանի անցկացրած զորավարժություններն են:
Շիրազին ընդգծել է, որ 2021-ի սկզբում՝ մինչեւ Ադրբեջանի զորավարժությունների անցկացումը, փոկերի անկման 12 դեպք է գրանցվել, սակայն ադրբեջանական ռազմածովային ուժերի զորավարժություններից հետո 42 փոկ է ոչնչացել: