«Flyone Armenia» ընկերության տնօրեն Միրչա Մալեկան հայտնել է, որ ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի եւ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը։
Ավիաընկերությունը առաջիկայում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութաիս, Կրասնոդար, Դամասկոս, Ստամբուլ եւ Թել Ավիվ:
Այսպիսով՝ 2022-ին Հայաստանում թռիչքներ կիրականացնեն չորս տեղական՝ «Armenia Aircompany», «Armenia Airways», «Flyone Armenia» եւ «Fly Arna» ավիաընկերությունները: