Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Փենսիլվանիայի «Ոսկե սերունդ» կենտրոնի փոխնախագահ Սեզայ Սաբլակը հայտարարել է, որ ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թունավորման մասին տեղեկությունները կեղծ են:
Թուրքական լրատվամիջոցների նախօրեին հայտնել էին, որ Փենսիլվանիա նահանգի հանգստյան կենտրոնում բնակվող Գյուլենը երեկ թունավորվել է։
«Սուտ լուրեր են։ Ես նրան տեսել եմ հինգ օր առաջ, այսօր էլ կհանդիպեմ», — ասել է կենտրոնի փոխնախագահը։
Փենսիլվանիա նահանգի ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի ներկայացուցիչն ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, որ համակարգում Գյուլենի մահվան մասին լուրերը հաստատող տվյալներ չկան։