Նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ մարտական գործողությունների հետեւանքով զոհված երեք հայ զինծառայողի մարմին:
Ըստ նախնական տվյալների՝ մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երեւան: Զոհված հայ զինծառայողների ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը: