Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան պետք է համագործակցեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնաքարերը դնելու համար։
«Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում Լը Դրիանը նշել է, թե ռուսների հետ մի շարք հարցերում կան տարաձայնություններ, բայց կան նաեւ կետեր, որոնց ուղղությամբ հնարավոր է համակարգված աշխատել կամ առնվազն կարծիքներ փոխանակել առաջ շարժվելու համար։
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է համագործակցել մասնավորապես Կովկասի հարցում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համար հիմք դնելու նպատակով։ «Երկխոսությունը կարեւոր է հատկապես ճգնաժամերի ժամանակ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։