«Ալիք Մեդիայի» լրագրող, «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո» (Le Figaro) պարբերականին Սյունիքում տեղի ունեցած վերջին արյունալի բախումների մասին:
Հակոբյանն ընդգծել է, որ բախումները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք:
Թաթուլ Հակոբյանը նշում է, որ հոդվածի հեղինակը՝ Ռեժիս Ժանտեին, Կովկասը, մասնավորապես Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մանրամասնորեն իմացող լավագույն օտարազգի լրագրողներից է: Նրա հետ Հակոբյանը ծանոթացել է 44-օրյա պատերազմի օրերին: