ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանությունում կներդրվի բանակցային ոստիկանության ծառայությունը։ Սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները քննարկելու համար նոյեմբերի 15-19–ը Հայաստանում էր ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությունը։
ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպումների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին են ներկայացրել իրենց ղեկավար ծառայությունների գործառույթները զանգվածային միջոցառումների եւ հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում։
Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը լինելու է զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելը` ոստիկանություն-հասարակություն համագործակցության եւ վստահության մթնոլորտի ամրապնդման համար։
Այցի հիման վրա ԵԱՀԿ փորձագետները մշակելու են վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։