Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 20-ին ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծվել են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանին տիրող իրավիճակն ու վերջին բախումները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել սոցցանցերում։
ՊՆ հրամանատարությունը բացահայտել եւ բանակից հեռացրել է գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածած կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին: Գործով հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: