Ըստ Reuters-ի՝ Չինաստանում մինչեւ նոյեմբերի 19-ը բնակչության 76.3 տոկոսը ամբողջովին պատվաստվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ:
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնյա Վու Լիանգյուն հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ 1. 076 մլրդ մարդ ստացել է անհրաժեշտ չափաքանակները: Ընդհանուր առմամբ 65,73 միլիոն մարդ էլ ստացել է պատվաստանյութի խթանող չափաքանակ: