Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ: Նախկին նախագահին ուղեկցել են նրա մայրը, բուժող բժիշկը, բանտային հիվանդանոցի բուժաշխատակիցներն ու փաստաբանը: Ռազմական հոսպիտալը շրջափակվել է ոստիկաններով:
Սաակաշվիլին ավելի վաղ դադարեցրել է հացադուլը, որ հայտարարել էր հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո: Նա սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարում:
Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանք են առաջադրել: