Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 15-21-ի դրությամբ:
Սեւանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սանտիմետրով եւ կազմել 1900.47 մետր, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սանտիմետրով, իսկ 2021-ի հունվարի 1-ի մակարդակից` 5 սանտիմետրով։
Արփա-Սեւան ջրատարով նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.652 միլիոն խմ, իսկ 2021-ի հունվարի 1-ից նոյեմբերի 21-ը ներառյալ՝ 150.652 միլիոն խմ: