Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ վերսկսվել են Արցախյան վերջին պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:
Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 -ի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման ժամանակ հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են։