ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակից հայտնել են, որ 2021-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 400.2 միլիարդ ՀՀ դրամ՝ աճելով 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.7%-ով, 2020-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 11.8%-ով եւ 2019-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 29.9%-ով:
ՀՀ Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 173.6 միլիարդ ՀՀ դրամ՝ աճելով 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 6.4%-ով, 2020-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 12.8%-ով եւ 2019-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 32.8%-ով:
ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 226.6 միլիարդ ՀՀ դրամ՝ նվազելով 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.7%-ով, 2020-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 3.8%-ով, 2019-ի հոկտեմբերի 31-ի նկատմամբ 7.5%-ով: