ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Տելեգրամյան մի շարք ալիքներ հաղորդել են, թե հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ ՊՆ-ն չի հաստատել այդ տեղեկությունը:
Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են: