Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նախիջեւանի հատուկ նշանակության ջոկատները մարտավարական զորավարժություններ են անցկացրել, որոնց հետեւել են նաեւ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
Ուսումնական վարժանքների ընթացքում նպատակ է դրվել գերեվարելու ենթադրյալ ահաբեկչական խմբավորման ղեկավարին եւ վերացնելու հակառակորդի ռազմական պահեստները։ Գործի են դրվել նաեւ ռազմական ուղղաթիռներ։