Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ կորոնաիրավիճակը Վրաստանում շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1851 նոր դեպք, եւս 55 մարդ մահացել է։
New York Times-ը հայտնել է, որ կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա դինամիկայի՝ 100000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղում է։ Our World In Data-ի վիճակագրության վրա հիմնված զեկույցի տվյալներով՝ Վրաստանում վերջին 7 օրվա ընթացքում մահացածների թիվը 100 հազար բնակչի հաշվով 2,01 է։ Երկրում մահացության միջին օրական ցուցանիշը 74,7 է։
Երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 100 հազար բնակչի հաշվով մահացության ցուցանիշով, որտեղ օրական միջին մահացության մակարդակը 128,7 է։ Բուլղարիայում 100000 բնակչի հաշվով մահացության մակարդակը 1,85 է։ Ըստ նույն տվյալների՝ երրորդ տեղում է Մոլդովան՝ 100000 բնակչի հաշվով 1,82 մահացությամբ։ Չորրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ օրական միջինը 682,6 մարդ է մահանում, իսկ 100 հազար բնակչի հաշվով մահացությունը կազմում է 1,54։