ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այսօր արձակված կրակոցների հետեւանքով 19-ամյա զինծառայող է մահացել։
«Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)»,- նշված է հաղորդագրությունում։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել 18։10-ի սահմաններում։ 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։