ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին շրջանառվող լուրերին, հայտնել է, որ հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձեւաչափերով տարբեր առաջարկներ են քննարկվում:
Որոշ լրատվամիջոցներ նշել են նաեւ, թե նոյեմբերի 26-ին ՌԴ հովանու ներքո տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը առցանց ձեւաչափով: Հանդիպմանը քննարկվելու են ապաշրջափակման հարցերը, գերիների վերադարձին առնչվող խնդիրները եւ ՌԴ-ի կողմից սահմանազատման ու սահմանագծման նոր առաջարկները։
«Երբ որեւէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի եւ ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ընդգծել է Վահան Հունանյանը:
Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: