ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին։
Դեսպան Անն Լույոն վերահաստատել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստակամ է համագործակցելու ենթակառուցվածքների ոլորտում։ Ըստ դեսպանի՝ ֆրանսիական որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարներով։
Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք հնարավորություններ, վերականգնվող էներգիայի, նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացման ուղղություններն ու առաջնահերթությունները։