ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին եւ դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:
Քննարկվել են մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները, կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:
ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ շուտով կավարտվի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: